Նորություններ

25.01.2025

2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը

2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերսկսել է «Թեղուտ» ՓԲ Ընկերության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնսիրությունների, պեղումների և այդ հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ աշխատանքները: Այդ ընթացքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրության համար իրականացվել են հետևյալ միջոցառումները՝ նպաստելով դրանց արժեքների պահպանմանը և հանրությանը հասանելի դարձնելը.

 

Ստեղծվել են հատուկ պայմաններ գտածոները խոնավությունից, ջերմաստիճանի տատանումներից և լույսի ազդեցությունից պաշտպանելու համար:

 

Հայտնաբերված  գտածոները անցել են նախնական վերականգնողական գործընթացներ՝ վնասվածքները վերացնելու և դրանց կառուցվածքային ամբողջականությունը պահպանելու համար։

 

Յուրաքանչյուր գտածո մանրակրկիտ փաստաթղթավորվել է, կատարվել է լուսանկարչական և թվային սկանավորում՝ հետագա ուսումնասիրությունների և հանրային հասանելիության համար։

 

Իրականացվել են թանգարանային ցուցադրություններ՝ մշակվել են պլաններ գտածոները հանրությանը ներկայացնելու համար:  

 

Այս գործողությունները կարևոր են ոչ միայն գտածոների պահպանման, այլև Հայաստանի մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար։

20.12.2024

«Թեղուտ» ՓԲԸ հանքաքարի արդյունահանման և վերամշակման գործունեության 10 տարի

2006 – «Թեղուտ» ՓԲԸ հիմնադրում

 

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն ստեղծվել է Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

 

Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, հանքավայրում մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձինը ՝ 1,6 մլն տոննա:

 

2006-2013 «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի նախագծման և կառուցման լայնածավալ աշխատանքներ

 

Թեղուտի Լեռնահարստացման կոմբինատի կառուցման համար հատկացվել է ավելի քան 700 հա ընդհանուր մակերեսով հողամաս, որն իր մեջ ներառում է 357 հա անտառային զանգված:

 

Շինարարության ընթացքում կառուցվել է ավելի քան 140 օբյեկտ, որոնցից հիմնականներն են՝

Խոշոր ջարդման արտադրամաս
Ֆլոտացիոն հարստացման արտադրամաս
Պոչանքային տնտեսությունը, որը ներառում է պոչամբար, պոչատար, ջրահեռացման կառույցներ, արտադրական ջրի համակարգեր և պոմպակայաններ
Բացահանք
Լեռնատրանսպորտային տեխնիկայի արտադրամաս;
Ենթակառուցվածքային օբյեկտներ (վարչատարածքային շենքեր, ջրի և կեղտաջրերի մաքրման կայան, պոմպակայաններ) և այլ օբյեկտներ:
2014- «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի շահագործման հանձնումը

 

Թեղուտի հանքավայրը շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանում պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը` էապես նպաստելով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:

 

2018 Լեռնահարստացման կոմբինատի գործունեության դադարեցում

Ըստ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հետազոտության գործունեության դադարեցման պատճառ են դարձել պոչամբարի պատվարի կայունության ռիսկերի վերաբերյալ նախնական տվյալները:  Հետագայում այդ նախնական եզրակացությունները հաստատվել են ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ — ն դժվար որոշում է կայացրել ՝ ժամանակավորապես դադարեցնել հանքաքարի արդյունահանումը:            

2019- Արտադրական գործունեության վերսկսում, ԼՀԿ վերագործարկում

2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ընկերությունը կատարել է վերանորոգման-վերականգնողական և գործարկման-կարգաբերման աշխատանքներ, կատարել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների ապակոնսերվացում, ստացել է ԼՀԿ վերագործարկման թույլտվություն, վերսկսել է արտադրական գործունեությունը տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ:

«Թեղուտ» ՓԲԸ-ն մինչև 2021 թվականի ավարտը արտադրական գործունեության ողջ ընթացքում ակնկալում է արդյունահանել և վերամշակել մոտ 47 մլն տոննա հանքաքար:

Պոչամբարի պատվարի կայունության ռիսկերը նվազեցնելու նպատակով Ընկերությունը մշակել և իրականացնում է պոչամբարի պատվարի կայունության բարձրացման միջոցառումներ, այդ թվում՝

Պոչամբարի պատվարի վիճակի ամենօրյա գնահատման որակի նկատմամբ առավել խիստ պահանջների մշակում և ներդրում:
Պոչանքներում ջրի մակարդակի դեպրեսիոն կորի արհեստական իջեցման կազմակերպում;
Պոչամբարի պատվարի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների լրացուցիչ հետազոտություն:
Պոչամբարի պատվարի հզորացման նախագծի մշակում;
Պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքների իրականացում ժայռաբեկորներով և այլն:


2022 թ. մարտ – 2023 թ. hուլիս` հանքաքարի արդյունահանման և վերամշակման կասեցում

Հանքաքարի արդյունահանման և վերամշակման դադարեցման պատճառ հանդիսացավ աշխարհում քաղաքական և տնտեսական իրավիճակը, եվրոպական պետությունների պատժամիջոցների քաղաքականությունը, որը հանգեցրեց խտանյութի մատակարարման պայմանագրերի, լոգիստիկ շղթաների և դրամական հոսքերի խախտման:

 

Ստեղծված հանգամանքների բերումով Ընկերությունը որոշում կայացրեց դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և հիմնական ջանքերն ուղղել պատրաստի արտադրանքի վաճառքի այլընտրանքային շուկաների որոնմանը, արտադրանքի մատակարարման նոր լոգիստիկ շղթաների ձևավորմանը, ապրանքների վաճառքի նոր պայմանագրերի կնքման առևտրային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև արտադրության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացմանը:

 

Հանքաքարի արդյունահանման և վերամշակման գործունեության կասեցման ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացվել են Հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական գործընթացների ավտոմատացման և օպտիմալացման խոշորագույն նախագծեր:

 

Սարքավորումների վիճակի առցանց ախտորոշման համակարգի տեղադրում (Condition Monitoring System CMS);
Հանքաքարի ջարդման բաժանմունքի տեխնոլոգիական գործընթացի կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:


SAG աղացի ատամնապսակի ճառագայթային զարկի հարթեցում
Ֆլոտացման բաժանմունքի պոմպային գծերի վերակառուցում և սոսնձապատում:
Գնդային աղացի առաջնային ժանանիվի ատամների կողային մակերևույթների ջերմաստիճանի առցանց անց մոնիթորինգի IR համակարգի տեղադրում:
Պոչամբարի ամբարտակի կայունության ռիսկերի նվազեցման նպատակով Ընկերությունը շարունակել է իրականացնել նաև ամբարտակի կայունության բարձրացման և պոչամբարի պատվարի ուժեղացման մի շարք միջոցառումներ, կազմակերպել պոչամբարում ջրի մակարդակի դեպրեսիոն կորի արհեստական իջեցում, մշակել և ներդնել պոչամբարի պատվարի վիճակի ամենօրյա գնահատման որակի նկատմամբ ավելի խիստ պահանջներ և այլն:

 

Անալիտիկ և Փորձարարական լաբորատորիաներն ընդգրկող Անալտիկ վարչության գործունեության մեջ ներդրվել են ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր:  Փորձարարական լաբորատորիան  առաջին հետազոտական լաբորատորիան է Հայատանում` հավատարմագրված վերոնշյալ ստանդարտի համաձայն:

 

Իրականացվել է բացահանքի կողապատերի ընդլայնման և մինչև 2036 թվականը 105 մլն տոննա հանքաքարի արդյունահանման թույլտվություն ստանալու նախագիծը:

 

Վերը նշված աշխատանքների կատարման մեջ չներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի վճարմամբ:

 

2023 օգոստոսին Ընկերության արտադրական գործունեությունը վերսկսվել է ամբողջ ծավալով

 

Սկսած 2014թվականից «Թեղուտ» ՓԲԸ գործունեության ժամանակահատվածի ընթացքում.

 

Արդյունահանվել է լեռնային զանգված` ավելի քան 160 միլիոն տոննա, այդ թվում.

 

Մակաբացում — մոտ 104 միլիոն տոննա
հանքաքար — մոտ 55 միլիոն տոննա
Արտադրված խտանյութ.

 

Պղնձի խտ.- հազար տոննա
Մոլիբդենի խթ. – 5,6 հազար տոննա


Արտադրական գործունեության ողջ ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչև 2024 թվականի ավարտն ակնկալում է արդյունահանել և վերամշակել շուրջ  86,54 մլն տոննա հանքաքար` մինչև 890 հորիզոն:

 

Ընկերության Լեռնահարստացման կոմբինատի արտադրական գործունեությունը թույլ տվեց ստեղծել ավելի քան 1000 աշխատատեղ և զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում բնակչության զբաղվածության խնդրի լուծման գործում` սոցիալական ծրագրերի և համայնքներին օժանդակությանն ուղղելով  2,8 մլն դոլար:

 

Արտադրության նպատակով անտառային ֆոնդի օգտագործման հետ կապված Ընկերությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անտառների վերականգնման ուղղությամբ: Այսպես, 2024թ. դեկտեմբերի դրությամբ օգտագործված 260 հա անտառային ֆոնդի դիմաց Ընկերության ֆինանսավորմամբ վերականգնվել են անտառներ և մոտակա համայնքի բնակիչների համար տնկվել այգիներ ՝ 676,9 հա (այդ թվում ՝ այգիներ տնկելու միջոցով ՝ 128,9 հա): Անտառային ֆոնդի վերականգնման ֆինանսավորման ծավալը կազմել է 1,8 մլն դոլար:

 

Գործելով ՀՀ օրենքներով սահմանված բոլոր չափանիշներին խիստ համապատասխան «Թեղուտ» ՓԲԸ-ն գործունեության ողջ ընթացքում ՀՀ բյուջե է փոխանցել 181,8 մլն ԱՄՆ դոլարի հարկային մասհանումներ:

22.10.2024

HR Տնօրենների XXV գագաթնաժողով

Հոկտեմբերի 16-ին և 17-ին HR միության ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Թեղուտ» ՓԲ Ընկերոոթյան Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ Աղայանը, հանդիպեցին Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովին՝ քննարկելու մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մարտահրավերները, «նոր իրականության» պայմաններում մարդկային կապիտալի աճող դերը և աշխատաշուկայի արդիական միտումները, ինչպես նաև ամփոփելու տնտեսության, բիզնեսի և HR ոլորտի զարգացման ընթացիկ շրջանի արդյունքները:

 

Անձնակազմի կառավարման իրենց փորձառության մասին ելույթ ունեցան «Թոփ 100 ռուսական մենեջերներ» վարկանիշում ընդգրկված առաջատար HR ղեկավարներ:

 

Այս տարի HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող հայտնի ռուս գնդապետ, կանխատեսման և ռազմավարական պլանավորման ոլորտի առաջատար փորձագետ Անդրեյ Բեզրուկովը, որի կյանքի մասին 2022 թվականին նկարահանվել է «Ռուսները» բազմասերիանոց ֆիլմը:

 

Հոկտեմբերի 17-ին HR Տնօրենների XXV գագաթնաժողովում տեղի ունեցավ Ռադիսլավ Գանդապասի վարպետության դասը «Տրանսֆորմացիոն առաջնորդությունը փոփոխությունների դարաշրջանում» թեմայով:

 

ԱՊՀ խոսնակների ասոցիացիայի նախագահ, Gandapas Academy-ի հիմնադիրը խոսեց այն մասին, թե ինչպես արդյունավետ օգտագործել կառավարման ռեսուրսները, միավորել աշխատակիցներին և ներգրավել նրանց համատեղ նպատակների իրականացման գործում, ինչպես նաև մարդկանց վրա ազդեցության ուժեղացման և ավելի մեծ անձնական արդյունավետության հասնելու մասին:

 

Միջոցառման բոլոր մասնակիցները նվեր ստացան «25 տարի HR Ռուսաստանում. Մարդկային կապիտալի մասին և ոչ միայն» գիրքը, որը ներառում է ռուսական և միջազգային առաջատար ընկերությունների անձնակազմի տնօրենների, բուհերի ղեկավարների դիտարկումները HR մասնագիտության, կադրերի կառավարման ոլորտի միտումների և ապագայի վերաբերյալ, ինչպես նաև հատուկ հյուրերի հետ հանդիպումների մասին պատմող հետաքրքիր դրվագներ:

01.09.2024

Սեպտեմբերի 1

Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ, մեր շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Մաղթում ենք արդյունավետ, գիտելիքով լի, հայտնություններով հարուստ և հաջողություններով առատ նոր ուսումնական տարի։

 


«Թեղուտ» ՓԲ Ընկերությունն առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում է նրանց, ովքեր այսօր առաջին անգամ են մտնելու դպրոց և չխախտելով ավանդույթն՝ իր աշխատակիցների երեխաների համար, այս տարի ևս պատրաստել է անակնկալ՝ գրենական պիտույքներով լի պայուսակներ։

 


Սիրելի փոքրիկներ, դպրոցն այն վայրն է, որը ձեզ համար տարիների ընթացքում դառնալու է անչափ հոգեհարազատ, սիրելի և ուղեկցելու է ձեզ դեպի գիտելիքի զարմանահրաշ մի նոր աշխարհ։ Քայլեք կյանքի նոր ճանապարհով, զինվեք գիտելիքով և գնացեք ձեր երազանքի հետևից։


Ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ սիրելի աշակերտներ:

21.07.2024

Մետալուրգի օրվա կապակցությամբ պարգևատրում

Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2022-2023 թվականների արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․

 

 

1. «Լավագույն ղեկավար» պատվավոր կոչում.

• Նյութատեխնիկական մատակարարման, լոգիստիկայի և վաճառքի վարչության պետ Լևոն Հովհաննեսի Աղաբեկյանին

• Հարստացուցիչ ֆաբրիկայի պետ Արմեն Մնացականի Մացակյանին

• Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Հարություն Գևորգի Հովհաննիսյանին

• Աշխատակազմի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ  Սուրենի Աղայանին

 

 

2. «Լավագույն մասնագետ» պատվավոր կոչում․

• ԼՀԿ գլխավոր երկրաբան Հրանտ Հրահատի Հախվերդյանին

• ՀՖ մեխանիկական բաժնի հերթափոխի մեքենագետ Ալիկ Արամի Էվոյանին

• Տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության պլանավորման բաժնի պլանավորման ճարտարագետ Արմինե Սեյրանի Մելիքսեթյանին

• Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության շահագործման մեքենագետ Արթուր Արտեմի Անթանեսյանին

 

 

3. «Լավագույն աշխատող» պատվավոր կոչում․

• ՀՖ Մեխանիկական բաժնի 4-րդ կարգի էկեկտրագազաեռակցող Արամ Սանդրոյի Էվոյանին

• ՀՖ Մեխանիկական բաժնի 5-րդ կարգի փականագործ-նորոգող Արթուր Ռազմիկի Կոստանդյանին

• Հանքապոչային տնտեսության և շինարարական աշխատանքների ծառայության 4-րդ կարգի կարգավարող Գարիկ Գագիկի Ավետյանին

• Բացահանքի բաց լեռնային աշխատանքների տեղամասի САТ-6018 էքսկավատորի մեքենավար Սամվել Աշոտի Նալբանդյանին

 

 

4. «Պատվոգիր»․

• Բացահանքի պետ Վարուժան Վոլոդյայի Բոշյանին

• ԼՀԿ Գլխավոր երկրաբանի ծառայության առաջատար երկրաբան Արսեն Հայկի Խաչատրյանին

• Անալիտիկ վարչության Փորձարարական լաբորատորիայի վարիչ Զավեն Էդիկի Ավետիսյանին

• Տեխնիկական վերահսկողության բաժնի նմուշառող-հսկիչ Գևորգ Վահրամի Գիգոյանին

• Տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության 3-րդ կարգի փականագործ Սարո Վասիլի Մաթևոսյանին

• ԼՀԿ գլխավոր էներգետիկի ծառայության ջերմաջրամատակարարման տեղամասի փականագործ-սանտեխնիկ Աշոտ Արարատի Կիրակոսյանին

 

 

5. «Շնորհակալագիր»․

• ՀՖ Մեխանիկական բաժնի 4-րդ կարգի փականագործ-նորոգող Գարուշ Լևոնի Մակիչյանին

• Նյութատեխնիկական մատակարարման, լոգիստիկայի և վաճառքի վարչության Պահեստային տնտեսության պահեստապետ Գևորգ Ռուբենի Շահվերդյանին

• Տենխնիկական վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Անդրանիկ Գագիկի Եսայանին

• Տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության անիվավոր ամբարձիչի մեքենավար Սեյրան Մանթաշի Ջավախյանին

• Տեղեկատվական և ընդհանուր անվտանգության ծառայության Օպերատիվ խմբի աշխատակից Ալբերտ Մաքսիմի Երիցյանին

• Աշխատակազմի Կոմունալ-կենցաղային ծառայության հավաքարար Հասմիկ Ամասիայի Բեժանյանին

Սրտանց շնորհավորում ենք բոլոր պարգևատրվողներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: